«Շանթ-2018» զորավարժություն. Օր 2-րդ

12-09-2018 17:06:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ներկայացրել է զորավարժությունների սցենարով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը։
Պայմանականորեն երկրում իրավիճակը սրվել է, Արդրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ փորձում է լուծել Արցախի հակամարտության խնդիրը ռազմական ճանապարհով։ Մարտական գործողություններին և հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերին զուգընթաց, Ադրբեջանը հրետակոծում է մեր բնակավայրերը, կան զոհեր և վիրավորներ։ ՀՀ ԶՈՒ-երը օպերատիվ գործողություններով ճնշում է հակառակորդի կրակակետերը։ ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է լայնածավալ գործողություններ խաղաղ բնակչության տարհանման ուղղությամբ։ 
 
Ըստ զորավարժությունների սցենարի շուրջ 400 փախստականներ ներթափանցել են ՀՀ Թուրքիայի սահմանից։ Իրավապահ մարմիններն իրականացնում են հայտնաբերված խմբերի վնասազերծում։ Գործողությունները խաղարկվում են իրական ռազմական իրավիճակին առավելագույնս համապատասխանեցված պայմաններում։
Առաջիկայում նախատեսվում է նաև կառավարության նիստ, որտեղ պետք է կայացվի որոշում երկրում ստեղծված պայմանական իրադրությանը համապատասխան։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել սահմանային իրական օպերատիվ իրավիճակին՝ ընդգծելով, որ չնայած վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հաճախակիացել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ գնդակոծման դեպքերը, սակայն հայկական զինուժը ցանկացած դեպքում պատասխան կրակով ճնշում է հակառակորդի կրակակետերը՝ ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը և զերծ մնալով հակառակորդի բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ արձակելուց։ Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նաև հավաստիացրել է, որ պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ևս անհանգստացնող իրավիճակ չկա, լարվածություն չի ակնկալվում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 461 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար