Հարգանքի տուրք` իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

2012-01-28 12:26:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից: