Հայաստանի եւ Արցախի նախագահներն այցելել են Եռաբլուր

2012-01-28 11:52:57   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: