Օգնենք մեր գործընկերոջը

2012-01-03 21:14:33   | Հայաստան  |  Հայտարարություններ

Օգնենք մեր գործընկերոջըՀարգելի գործընկերներ,

”Նոյյան Տապան” լրատվական-վերլուծական կենտրոնի ողջ կազմը, Հայաստանի լրագրողական շրջանակները  խիստ անհանգստացած են մեր գործընկեր,  “Նոյյան Տապան՚” լրատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբան, “The Noyan Tapan Highlights” թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի հայտնի եւ հարգված լրագրողներից մեկի` Հարություն Խաչատրյանի առողջական վիճակի կապակցությամբ։ Նրա մոտ ի հայտ է եկել  հազվագյուտ հիվանդություն` ոտքերի, ձեռքերի  եւ խոսքի  մկանների կոորդինացիայի խափանում, ինչի հետեւանքով նա չի կարողանում նորմալ քայլել եւ խոսել: Հարությունն անցել է հետազոտություն Հայաստանի մի շարք մասնագետների մոտ եւ այս հիվանդությունը բուժելու հանձն է առել համապատասխան բժիշկը Մյունխենում:

 

Դիմում ենք բոլորին՝ խնդրելով միանալ մեզ անհրաժեշտ դրամը հայթայթելու գործում՝ Հարություն Խաչատրյանին արտերկրում բուժում ստանալու եւ  հիվանդության հետագա խորացումը կանգնեցնելու հարցում։  Յուրաքանչյուրիս թեկուզ ամենահամեստ դրամական հատկացումը կարող է օգնել մեր գործընկերոջը՝ բուժվելու այս հիվանդությունից, որն օրը-օրի խորանում է։

 

Դրամական օգնություն ցուցաբերելու ցանկության եւ հնարավորության դեպքում միջոցները կարող են

-         փոխանցվել  Հարություն Խաչատրայնի հաշվին,

-         Վճարել PayPall  համակարգով,

-         Առձեռն բերել “Նոյյան Տապան”-ի  հաշվապահություն՝ Հարությունին  

հանձնելու  նպատակով: Հարություն Խաչատրյանի անձնական հաշիվն է.

AREXIMBANK,Gazprmobak group CJSC

Dram 01225 860100
USD 01225 80000
Euro 01225 860149
Haroutiun Khachatrian
 
 Paypal համակարգ՝
 
 
Կանխավ շնորհակալություն։