Սևրում կկայանա «Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները.․․» միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսը

10-08-2020 14:00:00   | Ֆրանսիա  |  Գիտաժողով
«Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները. Պատմա-իրավական վերլուծություններ և արդի հիմնախնդիրներ։ Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Սևրի պայմանագրի դրույթների իրականացման համատեքստում՝ որպես Մեծ Մեդձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև կայուն, հարատև և արդար խաղաղության ու իրական համագործակցության ուղի», միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի կազմկոմիտեն հրավիրում է Ձեզ մասնակցել կոնֆերանսի աշխատանքներին, որը տեղի կունենա 2020 թ. օգոստոսի 10-ից 11-ը, Ֆրանսիայի Սևր քաղաքում: 
Նոր կորոնավիրուսային հիվանդության «COVID-19» համաճարակի տարածման սպառնալիքի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ֆրանսիական սահմանի հատման խստագույն սահմանափակումների կապակցությամբ, գիտաժողովը կանցկացվի առցանց՝ հիմնականում տեսակոնֆերանսի միջոցով և կհեռարձակվի ուղիղ եթերով «Նոյան Տապան» լրատվական հոլդինգի հարթակներում (հոլդինգի կայք էջերում, You Tube, Facebook, կաբելային հեռուստատեսությամբ   https://www.youtube.com/user/NoyanTapan), ինչպես նաև մեր տեղեկատվական գործընկերների և սոցիալական ցանցերի այլ կայքերում:
Գիտա-դիվանագիտական կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը.
1) Սևրի Խաղաղության պայմանագրի պատմական նշանակությունը, որպես Վերսալյան համակարգի կարևորագույն պայմանագրերից մեկը, որի ստեղծումը նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:
2) Սևրի խաղաղության պայմանագրի պատմա-իրավական վերլուծությունն և ժամանակակից հիմնախնդիրները:
3) Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման գործում:
4) «Սևր-2» իրավորեն պարտադիր նոր պայմանագիր (legally binding treaty) կնքելու անհրաժեշտությունը և դրա խիստ իրագործումը` որպես կայուն, հարատև և արդար խաղաղության ուղի  Մեծ Մերձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև իրական համագործակցության հաստատում:
5) Արևմտյան Հայաստանի պետականության վերականգման և Հայկական հարցը լուծման ուղիները:
6) Արևմտյան Հայաստանը և հարակից պետությունները. Պատմա-իրավական վերլուծություն և ժամանակակից խնդիրներ:
7) Մերձավոր Արևելյան ճգնաժամ. Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում և հարակից պետություններում:
8) 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև ասորիների, Պոնտոսի հույների և այլ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում. Միջազգային ճանաչում, դատապարտում և հասցված վնասի փոխհատուցում:
9) Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդների ժամանակակից հիմնախնդիրները և նրանց իրավունքների պաշտպանությունը:
10) Մեծ Մերձավոր Արևելքի հայ և այլ բնիկ ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը խաղաղ պայմաններում, պատերազմական գործողությունների և ահաբեկչությունի ժամանակ:
 


Նախատեսվում է գիտաժողովի արդյունքներով ընդունել նաև
վերջնական բանաձև` Դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին, Սևրի խաղաղության պայմանագիրը ստորագրած Կառավարություններին և խորհրդարաններին, և միջազգային հանրությանն ուղղված Կոչ:
Այս գիտաժողովը ևս մեկ կարևոր փուլ է մի շարք միջազգային ֆորումների, որոնք նախկինում անցկացվել են Եվրոպայում, Հայաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:
Միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն հասարակական և քաղաքական գործիչներ, խորհրդարանների պատգամավորներ,
դիվանագետներ, լրագրողներ, առաջատար փորձագետներ` քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից, ինչպես նաև սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ:
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար