Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում

30-10-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Արդեն իսկ սիրված դարձած փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
 


Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:
 
Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:
 
Նշենք, որ Yerevan
Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների
մասնակցությամբ:
 
Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում: 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2121 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար