ՀՀ Վարչապետի այլընտրանքային թեկնածու, Այլընտրանքային Կառավարիչների Ազգային պալատի ներկայացուցիչ Անի Զախարյանի մամուլի ասուլիսը

14-10-2019 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահի հանրային քննարկումների դահլիճում տեղի կունենա ՀՀ Վարչապետի այլընտրանքային թեկնածու, Այլընտրանքային Կառավարիչների Ազգային պալատի ներկայացուցիչ Անի Զախարյանի մամուլի ասուլիսը, որով կտրվի Անի Զախարյանի կողմից առաջնորդվող Ժողովրդական Արդարության Ազգային Շարժման պաշտոնական մեկնարկը: Ասուլիսի ընթացքում կմանրամասնվեն շարժման հիմքում դրված գաղափարախոսությունը, ազգային նպատակները և դրան ծառայող համակարգային փոփոխությունների ծրագրի հայեցակարգային դրույթները և այն գործնական քաղաքական քայլերը, որոնք հաջորդելու են մամուլի ասուլիսին: 
P. S. Ուզում եք դուրս գալ երկրում ստեղծված քաղաքական քաոսից, կգաք և կլուսաբանեք այս շարժման ընթացքը, չեք գա՝ կշարունակեք <<վայելել>> այդ քաոսը իր բոլոր ծանր հետևանքներով:  
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 359 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար