Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն

18-09-2019 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 


Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի  կունենա համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:
 
  ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրոպական
Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով խրախուսել ուսանողներին, շրջանավարտներին, հետազոտողներին, խթանել նրանց գաղափարներն ու ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև աշխուժացնել բուհ-գործատու համագործակցությունը: ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, հիմնել՝ բիզնես: 
 
ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումն ու կահավորումը գալիս է համալրելու այն բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել և կյանքի են կոչվել ԵՊԼՀ-ի շրջանավարտ, արդեն իսկ ուսանողների  մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի ջանքերով: Հուրախություն ուսանողների, վերջինս անձամբ ներկա կգտնվի կենտրոնի բացմանը: 
 
ՍՄԱՐԹ կենտրոնի կամավոր-ուսանողներից մեկը ժպիտով մեկնաբանեց... «Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում…»:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար