«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ժողով

18-06-2019 08:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրավիրում է իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, որտեղ հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները:
 
Ժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-ին՝ ժամը 9:00-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը (հասցե՝ Մաշոց 47): Լրատվամիջոցների գրանցումը՝ 8:30-ին: 
 
Նիստը կվարի ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:  Խոսքով հանդես
կգան ՀՀ վարչապես, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Կլինի հարցուպատասխանի հնարավորություն հիմնադրամի ղեկավարության հետ:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է: Կքննարկվեն նաև
2018թ․-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ․-ի ծրագրերի ուղղությունները։
 
Մասնակցությունը հաստատելու և հավատարմագրման համար խնդրում ենք գրանցվել այստեղ կամ զանգահարել 055992217: Խնդրում ենք գրանցել լուսաբանող լրագրողին, ինչպես նաև լուսանկարչին և/կամ օպերատորին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար