Կմեկնարկի Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը

21-11-2018 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով  Հայաստան է ժամանել ֆրանսիացի փորձագետներից կազմված խումբ, որում ընդգրկված են Ֆրանսիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության, Ծագման և որակի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, օժանդակելու  հայ մասնագետներին մեր երկրում ներդնել աշխարհագրական նշումով գինիների արտադրության արժեղթան:
Ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին,  «Օպերա Սյութ» հյուրանոցում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1, 3)  կմեկնարկի Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը: 
 
Աշխարհագրական նշու
մները և ծագման տեղանունները ապրանքի տարբերակման ազդեցիկ գործոններ են ինչպես ներքին, այնպես էլ  միջազգային շուկայում
և  կարող են մրցակցային առավելություն ապահովել հայկական գինիների համար, դառնալ որակի չափանիշ, օգնել կեղծարարության դեմ պայքարի հարցում, նոր ներդրումներ ներգրավել ու զարգացնել գինու տուրիզմը: 
Մուտքը լրատվամիջոցների համար ազատ է: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար