«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում

21-11-2018 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվելիք համերգը տեղի կունենա նոյեմբերի 21, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
 


«Bryggan» մենակատարների անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Bryggan» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալիս Ալեսանդրո դե Կարոլիսը
և Մոնիկա Գարսիա Սալամերոն՝ բլոկֆլեյտա, Մարիանա Պարաս Պենան՝ բարոկկո ֆագոտ, Նիլս Պֆեֆերը՝ թեորբա և կլավեսին:
 
Երաժիշտները հանդիպել են Շվեյցարիայի Vadstena Academy-ում մի օպերային ներկայացման ընթացքում և նրանց հանդիպումը վերածվել է մշտական
համագործակցության: 
 
Երևանյան համերգի ընթացքում «Bryggan» մենակատարների անսամբլը կներկայացնի Գ. Ֆ. Տելեմանի, Ու. Ուիլյամսի, Հ.Պյորսելի, Ա.Ֆալկոնիերիի, Ռ.Վիզեի, Ֆ.Կուպերենի, Ա. Ֆալկոնիերիի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները: 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 598 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար