Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի ունենան մարզական ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին

21-09-2018 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12.00-ից 13.00-ը, Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ)  և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:
 
Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս,
սեղանի թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ և ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձևերի ներկայացուցիչները:
 
Տեղի կունենա դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
 
 
ներկայացուցիչները:   Տեղի
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար