ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության մեկնարկը

19-09-2018 17:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը  և  «ՓՈՒՇ»  նախագիծը սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին  Մարտիրոս  Սարյանի անվան պուրակում հրավիրում են   մասնակցելու   համագործակցության  նոր նախագծի մեկնարկին:
 
Միջոցառման բացմանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
 
Սարյանի արձանի հարևանությամբ կտեղադրվի դիզայներ-նկարիչների  ձևավորած դաշնամուրը, որը միշտ  բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն, ինչպես նվագելու, այնպես էլ  տեսագրությունները  բեռնելու  սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը:
 
Նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև  քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք  հագեցած  կլինեն  հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
 
Միջոցառմանը կարող են մասնակցել  բոլոր ցանկացողները:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ մշակույթի նախարարություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից