Ծնվել է գրիչ եւ տաղերգու Ավետիք Եվդոկացին


01-04-1657   |   |  Ծննդյան տարեդարձեր

1657 թվականի ապրիլի 1-ին ծնվել է գրիչ եւ տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին (Ավետիք Թոխաթցի, Ավետիք պատրիարք):

Եղել է Կ.Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարք (1702 թ-ից): Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703), ազատվել եւ վերականգնվել պաշտնում (1704-06): Այնուհետեւ աքսորվել է Ֆրանսիա (1706), բանտում ստիպված ընդունել է կաթոլիկական դավանանք, ազատվել (1710) եւ նշանակվել քահանա Փարիզի եկեղեցիներից մեկում: Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր: (Վախճ. 1711 թ.):



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից